Երևանում 2012-ին կանցնի ԱՊՀ պետությունների կրթության ոլորտի աշխատակիցների 2-րդ համագումարը

Երևանում 2012-ին կանցնի ԱՊՀ պետությունների կրթության ոլորտի աշխատակիցների 2-րդ համագումարը

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հունիսի 4-ին տեղի է ունեցել 2012 թվականին Երևանում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների՝ կրթության ոլորտի աշխատակիցների 2-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: Բացելով նիստը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ համագումարը նոր հնարավորություններ կստեղծի ինչպես կրթության և գիտության ոլորտում միջպետական համագործակցության զարգացմանը, կրթության բովանդակության արդիականացման, նորարակական մոտեցումների փոխանակման, այնպես էլ կրթության միջոցով անդամ երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդման համար:

Համաձայն օրակարգի՝ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը ներկայացրել է տեղեկատվություն 2010թվականին Աստանայում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների՝ կրթության ոլորտի աշխատակիցների առաջին համագումարի վերաբերյալ, ինչպես նաև քննարկման ներկայացրել ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների՝ կրթության ոլորտի աշխատակիցների 2-րդ համագումարի հայեցակարգն ու նախնական ծրագրերը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---