BarCamp Yerevan 2011-ին մնաց մեկ օր 3 հունիսի 2011 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Վաղը` հունիսի 4-ին կսկվի BarCamp Yerevan 2011 չկոնֆերանսը: Կազմակերպիչներից Արփինե Գրիգորյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտված են: «Մեր հատուկ հյուրերի մեծ մասն արդեն ժամանել է Երևան: Այսօր երեկոյան կազմակերպիչները, կամավորեները, հյուրերը և նրանք, ովքեր պատրաստվում են ներկայացումներ անել կարող են գալ Friends բար ծանոթանալու, շփվելու և պատրաստելու միջոցառմանը»,- ասաց Արփինե Գրիգորյանը: Այս տարի BarCamp Yerevan-ին աջակցում են «ԱրմենՏել» ըկերությունը, «Ինտերնյուս» մամուլի աջակցման ՀԿ-ն՝ USAID-ի ֆինանավորմամբ և «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերությունը, Opera Software ընկերությունը և PanARMENIAN Media-ն։ «BarCamp շարժումը շատ արագ ճանաչվածություն է ձեռք բերում տեղեկատվական տեխնոլոգիաների և նոր մեդիաների մասնագետների շրջանում: Դա զարմանալի չէ, քանի որ «չկոնֆերանսի» ձևաչափը հավասարեցնում է կորպորացիաների ղեկավարներին և շարքային օգտագործողներին, սկսնակ և հազարավոր ընթերցող ունեցող բլոգերներին: Մենք արժևորում ենք BarCamp-ի ազատ ստեղծագործ ոգին` այստեղ ողջունելի են օրիգինալ գաղափարներ և չկա կեղծ հեղինակությունների հանդեպ արձանագրային պաշտում», - նշեց «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը: «Մեզ հետաքրքիր է բարքեմփային շարժումը, քանի որ այն մարդկանց այլընտրանքային լրատվության ռեսուրսների հնարավորություններն ու զարգացումները անկաշկանդ մթնոլոտում քննարկելու հնարավորություն է տալիս: Բարքամփի ձևաչափի օգնությամբ երիտասարդները, որոնց մեծ շատ են նաև լրագրողները տեղեկանում են ինտերնետային տեխնոլոգիաների վերջին զարգացումներին»,- ասում է Մամուլի աջակցության Ինտերնյուս հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը: BarCampYerevan 2011-ը կկայանա հունիսի 4-5-ը Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ BarCampYerevan 2011-ի պաշտոնական թեգն է #barcampevn11. BarCamp-ը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել է լայն տարածում ամբողջ աշխարհում։ BarCamp են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, Ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում։ Երևանում BarCamp չկոնֆերանսը անցկացվում է 2009-ից։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |