Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ ամենահրեշավոր հանցագործություններից մեկն է, ասել է ավստրալացի նախարարը![]() 3 հունիսի 2011 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է: Այդ մասին հայտնել է իմիգրացիայի հարցերի նախարար Սկոտ Մորիսոնը` ելույթ ունենալով երկրի խորհրդարանում: Այդ մասին հաղորդում է Ավստրալիայի Հայ Դատի Հանձնախումբը (ANC Australia): Սիդնեյում այս տարվա ապրիլին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում Մորիսոնը խոստացավ ելույթ ունենալ ի օժանդակություն Ավստրալիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման: «Այսօր որպես Ներկայացուցիչների պալատի անդամ` ես միանում եմ մյուսներին և հայտարարում, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ ամենահրեշավոր հանցագործություններից մեկն է: Մենք բոլորովին չենք ձգտում մեղադրել ժամանակակից Թուրքիային, սակայն կարևոր է, որպեսզի մենք ճանաչենք ինքնին Հայոց ցեղասպանության փաստը»,- ասել է ավստրալական նախարարը: ANC Australia-ի գործադիր տնօրեն Վարանդ Մգրդչյանը Սկոտ Մորիսոնի հայտարարությունը բնութագրում է որպես Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ջանքերին աջակցելու առաջին քայլ: «Մենք շնորհակալ ենք Սկոտ Մորիսոնին և հավատում ենք, որ նա կշարունակի առաջ տանել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Ավստրալիայի խորհրդարանում»,- ասել է Վարանդ Մգրդչյանը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |