Հայաստանը, հետևելով Ռուսաստանի օրինակին, նույնպես արգելել է բանջարեղենի ներկրումը Եվրոպայից![]() 3 հունիսի 2011 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը, հետևելով Ռուսաստանի օրինակին, նույնպես արգելել է բանջարեղենի, մասնավորապես` վարունգի, լոլիկի, պղպեղի ներկրումը Եվրոպայից: Այդ մասին հունիսի 3-ին Երևանում լրագրողներին է հաղորդել Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Մենք ամեն տեսակի եվրոպական բանջարեղենի ներկրումն արգելելու մասին հայտարարեցինք` կապված որոշ եվրոպական երկրներում աղիքային վարակի տարածման հետ, սակայն մեզ նման բան չի սպառնում»,- ընդգծել է նա: Նախարարի խոսքով, չնայած, որ ներկրման վրա արգելք է դրվել, Եվրոպայից Հայաստան բանջարեղեն չէր ներկրվել նաև նախկինում: Ուստի, ինչպես նշել է Սերգո Կարապետյանը, շուկայում դեֆիցիտ չի առաջանա, քանի որ բանջարեղենի տեղական արտադրողը բավական է ներքին պահանջարկի լիարժեք բավարարման համար: Հունիսի 2-ին Ռուսաստանն ամբողջությամբ արգելեց Եվրամիությունից բանջարեղենի ներկրումը: Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն արդեն նշել է այն պայմանները, որոնց դեպքում այդ արգելքը կվերանա: Առաջին հերթին Եվրոպան պետք է պարզի վարակի հարուցիչն ու տարածման պատճառները, վարակի տարածման ուղիները (օդ, ջուր, սնունդ), վարակի օջախները: Հիվանդության դեպքեր են գրանցվել Գերմանիայում, Շվեդիայում, Դանիայում, Հոլանդիայում և Բրիտանիայում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |