Իշխանությունները հերքում են Եմենի նախագահի մահվան մասին լուրերը

Իշխանությունները հերքում են Եմենի նախագահի մահվան մասին լուրերը

PanARMENIAN.Net - Եմենի իշխանությունները հերքում են երկրի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի մահվան մասին լուրերը: Այդ մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Սանայի փոխքաղաքապետին և իշխանության ներկայացուցիչներին: Փոխքաղաքապետը հաղորդել է, որ նախագահի հետ ամեն ինչ կարգին է, և մոտ ժամանակներս նա պատրաստվում է ուղերձով դիմել ժողովրդին:

Ավելի վաղ Եմենի Suhail ընդդիմադիր հեռուստաալիքը հաղորդել էր, որ նախագահ Սալեհը սպանվել է նախագահական պալատի հարևանությամբ գտնվող մզկիթի գնդակոծության արդյունքում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---