Հայաստանի բնակչության պետռեգիստրում երեխաների հաշվառումը կատարված է 85-90%-ով 3 հունիսի 2011 - 20:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բնակչության պետական ռեգիստրում մինչև 16 տարեկան երեխաների հաշվառումը կատարված է 85-90%-ով: Այդ մասին փոխվարչապետի մոտ աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտնել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը: Նրա խոսքով, մայիսի 31-ի դրությամբ ռեգիստրում արդեն հաշվառված է 310 հազար 550 երեխա, 60 հազար 898-ի գործերը պատրաստ են մուտքագրման: Խորհրդակցության շրջանակում նշվել է, որ ներկայումս ՀՀ բնակչության պետական ռեգիստրը հանրապետության բնակչության պատկերն արտացոլում է մինչև 90% ճշգրտությամբ, սակայն այս գործընթացը, ինչպես նաև կիրառվող տեխնիկական և իրավական մեխանիզմները, հնարավորություն կտան կարճ ժամանակ հետո ավելի ամբողջական ռեգիստր ձևավորել: Արձանագրվեց նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանում փոփոխություն կկատարվի, որի համաձայն ուսումնական հաստատություններում երեխաների ընդունելության ժամանակ պարտադիր կպահանջվի նաև ՀՀ բնակչության պետական ռեգիստրում գրանցված լինելու մասին տեղեկանք, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |