Անդրեյ Կոբելև. Հայերի հանդեպ հաղթանակը նվազեցնի հասարակայնության կողմից ճնշումը ռուսական հավաքականի վրա 3 հունիսի 2011 - 20:53 AMT PanARMENIAN.Net - Եվրո-2012 նախընտրական առաջնության հանդիպմանը Հայաստանի հավաքականի հանդեպ հաղթանակը նվազեցնի հասարակայնության կողմից ճնշումը Ռուսաստանի հավաքականի վրա: Այդ մասին հայտնել է մոսկովյան «Դինամոյի» նախկին մարզիչ Անդրեյ Կոբելևը: «Օրիգինալ չեմ լինի. Ռուսաստանի հավաքականի հաղթանակին եմ սպասում, որը կնվազեցնի թիմի շուրջ ծավալված իրարանցումը»,- ասել է Կոբելևը: Նա նշել է նաև, որ հանդիպման արդյունքը կախված կլինի այն բանից, թե ինչպիսի խաղ կցուցադրեն ռուսները, այլ ոչ թե նրանից, թե ինչպես նրանց թույլ կտա խաղալ հակառակորդը: «Հասկանալի է, որ Հայաստանը դյուրին մրցակից չէ, բայց մյուս կողմից մեր հավաքականն ավելի ուժեղ կազմ ունի և իր հարկի տակ է խաղալու: Այնպես որ ռուսական հավաքականը բոլոր չափանիշներով հանդիպման ֆավորիտն է»,- հայտնել է «Դինամոյի» նախկին մարզիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում: Այս թիմերի առաջին հանդիպումը կայացավ մարտին Երևանում և ավարտվեց զրոյական հաշվով: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |