ՀՀ և Վրաստանի խորհրդարանների փոխխոսնակները քննարկեցին միջխորհրդարանական համագործակցության հարցեր

PanARMENIAN.Net - Հունիսի 3- ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների` ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի և Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Միխեյիլ Մաչավարիանիի գլխավորած պատվիրակությունների աշխատանքային հանդիպումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, կարևորեցին աշխատանքների արդյունավետութան բաձրացման անհրաժեշտությունը, շեշտեցին երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցության ակտիվացման և զարգացման կարևորությունը, անդրադարձան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը և Հայաստանում Վրաստանի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին, երկու երկրների խորհրդարանների պատգամավորներ:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---