Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքի տոմսերի վաճառքը կսկսվի հունիսի 6-ին

Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքի տոմսերի վաճառքը կսկսվի հունիսի 6-ին

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերի վաճառքը սկսվելու է երկուշաբթի օրը` հունիսի 6-ին: «Արմենիա» ամենօրյա ֆիրմային գնացքը կսկսի գործել արդեն հունիսի 15-ից, իսկ երեքշաբթի և ուրբաթ օրերին կնշանակվի նաև Երևան-Բաթումի-Երևան լրացուցիչ սոցիալական գնացքը:

Գնացքի տոմսերը կարելի է ձեռք բերել Երևանի, Վանաձորի, Գյումրու և Արմավիրի կայարաններում միջազգային գնացքների տոմսերի վաճառքի «Օրիոն» ավտոմատացված համակարգի օգնությամբ: Այն թույլ է տալիս բացառել տոմսերի կրկնակի վաճառքի դեպքերը և խուսափել հերթերից:

Այս տարի «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորության ժամանակը էապես կրճատվելու է: Այժմ ուղևորները Հայաստանի մայրաքաղաքից կհասնեն Բաթումի 16 ժամ 37 րոպեում, իսկ Բաթումից Երևան` 16 ժամ 55 րոպեում: Անցյալ տարի ֆիրմային գնացքը Երևանից Բաթումի հասնում էր 18 ժամում, իսկ Բաթումից Երևան` 18 ժամ 13 րոպեի ընթացքում:

Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, ֆիրմային գնացքի ուղևորության ժամանակը հնարավոր է եղել կրճատել երկաթուղային գծերի և շարժակազմի թարմացման շնորհիվ:

Ըստ ՀԿԵ վիճակագրական տվյալների, 2009 թ.-ին «Արմենիա» ֆիրմային գնացքի ծառայություններից օգտվել են 16263 ուղևոր, իսկ 2010-ին 40304 ուղևոր:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---