Դավիթ Կարապետյան. Հայկական կողմը շահ չունի հակամարտության գոտում իրավիճակը սրելու և հրադադարը խախտելու![]() 4 հունիսի 2011 - 12:56 AMT PanARMENIAN.Net - «Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը»,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, հավելելով, որ իրականում ադրբեջանական կողմը ամեն օր ավելացնում է հրադադարի ռեժիմի խախտումները և փորձում դրանք վերագրել հայկական կողմին: «Ադրբեջանի նման քաղաքականությունը դատարապարտված է, քանի որ միջազգային հանրությանը դժվար է բացատրել, թե որն է հայկական կողմի շահը` հակամարտության գոտում իրավիճակը սրելու և հրադադարը խախտելու համար: Կարծում եմ` Ադրբեջանը ամենօրյա նման ապատեղեկատվությամբ փորձում է հող նախապատրաստել ապագա սադրանքների համար: Հայկական զինված ուժերը ի զորու են համարժեքորեն պատասխանել Ադրբեջանի բոլոր սադրանքներին»,- նշել է ՊՆ ղեկավարի մամուլի քարտուղարը: Օրերս ադրբեջանական մամուլում լուրեր էին տարածվել, թե իբր հայկական կողմը խաղաղ բնակիչ է սպանել Ադրբեջանի հետ սահմանին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |