Նախագահը հրաժեշտ է տվել Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին 4 հունիսի 2011 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 4-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության ղեկավարին՝ Հայաստանում իր գործունեության ընթացքում ջերմ և արդյունավետ փոխգործակցության համար: Մարի Յովանովիչը նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրվել է ակնհայտ առաջընթաց և ընդգծել, որ ԱՄՆ-ն կարևորում է Հայաստանի հետ կապերի շարունակական խորացումը: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Յովանովիչի անձնական ներդրումը երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման և խորացման գործում, հաջողություններ մաղթել նրան՝ հետագա դիվանագիտական աշխատանքում, հաղորդում է Հայաստանի ղեկավարի մամլո ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |