Դաշնակահար Հայկ Մելիքյանը հոկտեմբերին կներկայացնի «1900+» ծրագրի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հոկտեմբերին կներկայացնի «1900+» ծրագրի հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները

PanARMENIAN.Net - Դաշնակահար Հայկ Մելիքյանը իր «1900+» ծրագրով, որտեղ վերջերս ընդգրկվեցին չորս հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, հանդես կգա հոկտմեբերին` հայ-լեհական երաժշտության համերգի շրջանակներում: Ինչպես նշեց Մելիքյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ, համերգին կկատարվեն Էդվարդ Սադոյանի «Նվիրում Արշիլ Գորկուն» սոնատը դաշնամուրի և հարվածայինների համար և Ժիրայր Շահրիմանյանի «Չորս թանկա» ստեղծագործությունները, մյուս երկու ստեղծագործությունները նախատեսված է ընդգրկել 2012 թ-ի ծրագրերում:

2011-12 թթ. ընթացքում Հայկ Մելիքյանի կողմից կկատարվեն Էդվարդ Սադոյանի «Նվիրում Արշիլ Գորկուն» սոնատը դաշնամուրի և հարվածայինների համար, Կարեն Անանյանի «Սևը և սպիտակը», Մոշ Սահակյանի «Անկարգություն» դաշնամուրի և էլեկտրոնային ձայների համար և Ժիրայր Շահրիմանյանի «Չորս թանկա» ստեղծագործությունները: Վերոնշյալ գործերը կկատարվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում, կհրատարակվեն, կձայնագրվեն և կթողարկվեն ձայնասկավառակի տեսքով:

2010 թ. դեկտեմբերին Հայկ Մելիքյանի կողմից հայտարարվել էր հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների մրցույթ «1900+» համերգաշարում ընդգրկելու համար, որին ներկայացվել էր ավելի քան 30 հայտ: Ըստ Մելիքյանի, բավական դժվար էր կատարել ընտրությունը, որովհետև լավ ստեղծագործությունները շատ էին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---