Քաղաքապետարանը և երիտասարդությունը պայքարում են Երևանի սրճարաններում և ռեստորաններում ծխելու դեմ 4 հունիսի 2011 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին Կանաչաստան հասարակական կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Քաունթերփարթ ինթերնեյշնլի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացրել է հանրային վայրերում ծխելն արգելող որոշումը խթանող երկրորդ արշավը: Այս անգամ արշավի շրջանակում այցելություններ են իրականացվել Երևանի հանրային այն վայրեր` սրճարաններ, ռեստորաններ, բարեր, սննդի կետեր և այլն, որտեղ չեն ծխում կամ առկա է չծխելու համար առանձնացված վայր: Ինչպես հայտնել է լրագրողներին «Կանաչաստան» կազմակերպության տնօրեն Տիգրան Ճորոխյանը, ակցիայի մասնակիցներն անցել են Երևանի փողոցներով և հանրային վայրերին շնորհակալագրեր հանձնել հետևյալ գրությամբ. «Շնորհակալություն մեր առողջության մասին հոգալու և հաստատությունում ծխելն արգելելու համար»: Նա նշել է, որ Հայաստանի կառավարության կողմից մշակվում են ենթաօրենսդրական ակտեր, որոնք թույլ կտան տուգանել արգելված վայրերում ծխելու համար: Իր հերթին Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարակման վարչության գլխավոր մասնագետ Ալֆրեդ Հունանյանը նշել է, որ Երևանի քաղաքապետի կողմից մայիսի 17-ին որոշում է ընդունվել սահմանափակել ծխելը հանրային սննդի օբյեկտներում և հասարակական տրանսպորտում:Նա պարզաբանել է, որ այդ օբյեկտներում պետք է լինեն առանձին տեղեր չծխողների համար և հավելել, որ ինքն անձամբ թողնում է ծխելը և կոչ է արել մյուսներին նույնպես հետևել իր օրինակին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |