Ադրբեջանն ու Թուրքիան հակատանկային կառավարվող հրթիռներ կարտադրեն 5 հունիսի 2011 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը կարող է մասնակցել թուրքական ROKETSAN հակատանկային կառավարվող հրթիռների արտադրության նախագծին: Ինչպես հաղորդել է ROKETSAN-ի գլխավոր տնօրեն Հուսեյն Բայսաքը, այդ հրթիռների հանդեպ արդեն հետաքրքրություն են հայտնել մի շարք երկրների զինվորական շրջանակներ: Ադրբեջանն իր հերթին հայտնել է դրանց համատեղ արտադրության հարցում իր շահագրգռվածության մասին: «Դրանցից մեկը, որի շուրջ մենք աշխատում ենք, UMTAS հեռահար հակատանկային հրթիռային համակարգն է: UMTAS-ը կարող է օգտագործվել ուղղաթիռից՝ երկրի վրա գտնվող ցանկացած թիրախի, այդ թվում՝ տանկի խոցման համար»,- ասել է նա՝ ավելացնելով, որ UMTAS-ի թեստավորումը կավարտվի 2012 թվականին, այդ ժամանակ էլ ծրագրվում է ապրանքի շարքային արտադրությունը: ROKETSAN-ի մեկ այլ ապրանք է միջին հեռահարության (4կմ-ից ոչ ավել) հակատանկային հրթիռային համակարգը՝ OMTAS: Այն կարող է տեղադրվել տրանսպորտային միջոցի վրա և օգտագործվել ցանկացած տանկի խոցման համար: Դրա շարքային արտադրությունը ծրագրվում է 2013 թվականին: UMTAS հրթիռներն ունեն 160մմ տրամաչափ և 37,5կգ քաշ: 1750մմ երկարությամբ հրթիռը կարող է օգտագործվել մինչև 8կմ հեռավորության վրա գտնվող թիրախի խոցման համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |