25 հայ ձյուդոիստներից 23-ը մեդալներ են նվաճել Բուլղարիայի միջազգային մրցաշարում

25 հայ ձյուդոիստներից 23-ը մեդալներ են նվաճել Բուլղարիայի միջազգային մրցաշարում

PanARMENIAN.Net - Սիլվենում (Բուլղարիա) ավարտվել է ձյուդոյի պատանեկան մրցաշարը, որին մասնակցել են ձյուդոիստներ 5 տարիքային կարգերում:

Հայաստանը ներկայացրել են 25 ձյուդոիստներ Երևանից, Գյումրիից, Չարենցավանից, Նոր Հաճնից և Բյուրեղավանից: 23 մարզիկները մեդալներ են նվաճել, ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը:

Մրցաշարից հետո Հայաստանի հավաքականը համատեղ հավաք է անցկացնելու Բուլղարիայի, Հունաստանի և Ռուսաստանի թիմերի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---