Վահան Հովհաննիսյանը բացատրել է, թե ինչու Իրանը նախագահը չի ժամանել Հայաստան 6 հունիսի 2011 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահի այցը Հայաստան հետաձգվել է այն պատճառով, որ վերջին պահին առաջացել են հարցեր, որոնք Հայաստանը դեռ չի քննարկել ներթին կարգով: Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Այցը հետաձգվել է, ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ ծագել են հարցեր, որոնք Հայաստանը որպես պետություն դեռ պետք է քննարկի»,- ասել է նա: Հայաստանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, կողմերի փոխադարձ համաձայնությամբ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է: Այն կիրականացվի առավել հարմար ժամկետներում: Նախօրոք հայտարարվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը կայցելի Հայաստան հունիսի 6-ին: Ահմադինեժադի այցի ընթացքում պետք է քննարկվեին Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման և խորացման հարցերը: Այցի ընթացքում նախատեսվում էր Իրանի նախագահի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և այլ պաշտոնատար անձնանց հետ: Թեհրանում մայիսի 29-30-ը կայացել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ համատեղ նիստը, որտեղ ամփոփվել են նախկին նիստի արդյունքները, որը կայացել է 2010-ի հունվարի 27-ին Երևանում, դիտարկվել են ապագայի պլանները և հեռանկարները: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |