Համաներմամբ արդեն 400 դատապարտյալ գտնվում են ազատության մեջ

PanARMENIAN.Net - Հունիսի 5-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 400 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 7 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» - ազատ է արձակվել 43-ը,

«Էրեբունի» - ազատ է արձակվել 91-ը,

«Վարդաշեն» - ազատ է արձակվել 30-ը, կրճատում 1,

«Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 24-ը, կրճատում 3,

«Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան),

«Արթիկ» - ազատ է արձակվել 42-ը,

«Վանաձոր» - ազատ է արձակվել 14-ը,

«Սևան» - ազատ է արձակվել 48-ը,

«Հրազդան» - ազատ է արձակվել 19-ը,

«Աբովյան» - ազատ է արձակվել 1-ը, կրճատում 3,

«Գորիս» -ազատ է արձակվել 11-ը,

«Կոշ» - ազատ է արձակվել 77-ը:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---