Ռուսաստանով մեկ 12 նոր հայկական կենտրոններ են բացվելու![]() 6 հունիսի 2011 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին նշվող տոնին` Ռուսաստանի օրը, ՌԴ 11 մարզերի վարչական կենտրոններում և մայրաքաղաք Մոսկվայում կբացվեն Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի (ՀՄԵԿ) ներկայացուցչություններ: Այդ մասին Մոսկվայում հայ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կենտրոնի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը: Մոսկվայաբնակ հայերը նշեցին, որ, չնայած Ռուսաստանի որոշ հայ երիտասարդական կազմակերպությունների գործունեության շուրջ բարձրացված աղմուկին, դրանց գոյությունը հիմնականում զուտ ցուցադրական է և չի ծառայում հայ երիտասարդներին մտահոգող խնդիրների լուծմանը: ՀՄԵԿ-ի նախագահը նշեց, որ բացվող ներկայացուցչությունները մեծ ավանդ կունենան երկու երկրների մարզերում բնակվող երիտասարդների միջև երկխոսության կայացման հարցում: Նա հայտնեց, որ երիտասարդական կենտրոնի մասնաճյուղեր են գործում Հայաստանի բոլոր մարզերում: «Ռուսաստանյան մարզային ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են լինելու իրենց հայաստանյան կոլեգաների հետ»,- ասաց Ա. Նիկողոսյանը: Բացվող մասնաճյուղերի առջև դրված է լինելու նաև մի շատ կարևոր խնդիր` միավորել Ռուսաստանում բնակվող հայերին և խթանել հայկական մշակույթի, լեզվի ու ավանդույթների պահպանումն ու տարածումը: Բոլոր կենտրոններում գործելու են հայոց լեզվի ուսուցման անվճար դասընթացներ: Ա. Նիկողոսյանը հատկապես կարևորեց ՀՄԵԿ-ի մոսկովյան ներկայացուցչության նշանակությունը` ապագայում նախկին ԽՍՀՄ երկրների երիտասարդական կազմակերպություններին մեկ միության մեջ ներգրավելու հեռահար նպատակի իրականացման հարցում: Նա նշեց, որ Ռուսաստանի մարզերում ՀՄԵԿ-ի ներկայացուցչությունների բացման որոշումն ընդունվել է ապրիլին Երևանում կայացած Առաջին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովից հետո: Հիշեցնենք, որ համաժողովն անց էր կացվել Հայաստանի և Ռուսաստանի նախագահների բաձր հովանու ներքո: Հունիսի 12-ին ՀՄԵԿ-ի ներկայացուցչություններ կբացվեն Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Յարոսլավլում, Վոլգոգրադում, Կրասնոդարում, Նիժնի Նովգորոդում, Դոնի Ռոստովում, Օրենբուրգում, Սամարայում, Ստավրոպոլում, Ուլյանովսկում և Վորոնեժում: Ներկայացուցչություններն իրենց մեկամյա աշխատանքային պլանը պետք է ներկայացնեն Երևան մինչև հունիսի վերջ: Հիշեցնենք, որ Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը ստեղծվել է 2008թ. ապրիլին: Կազմակերպության առաջնային խնդիրներից է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված գործունեությունը, ինչպես նաև ընդհանուր պատմական հիշողության պահպանումն ու արդիականացումը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |