Արմեն Նազարյանը ձյուդոյի Աշխարհի գավաթի խաղարկությունում չորրորդ տեղն է զբաղեցրել 6 հունիսի 2011 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Բուխարեստում ավարտվեց ձյուդոյի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որում Հայաստանը ներկայացնում էր Արմեն Նազարյանը: Հայ ձյուդոիստն իր բոլոր մենամարտերում հաղթանակներ տարավ և անցավ կիսաեզրափակիչ, սակայն այդ փուլում պարտություն կրեց Դանու Խեորխե Ֆասիեից (Ռումինիա), որն էլ հաղթող ճանաչվեց: Երրորդ տեղի համար պայքարում Նազարյանը զիջեց Պավել Զագրոդնիկին (Լեհաստան) և զբաղեցրեց 4-րդ տեղը: Աշխարհի գավաթում վարկանիշային Օլիմպիական միավորներ էին խաղարկվում, և Նազարյանին հաջողվեց միավորներ հավաքել: Գավաթից հետո Նազարյանն ու Հովհաննես Դավթյանը Բուխարեստի հարևանությամբ գտնվող Օլիմպիական բազայում քառօրյա հավաք կանցկացնեն և Հայաստան կվերադառնան հունիսի 9-ին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |