Դավիթ Նալբանդյանը ATP հունիսի վարկանիշում 24-րդ տեղն է իջել 1425 միավորով 6 հունիսի 2011 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին ATP-ն (Թենիսի միջազգային ասոցիացիա) հրապարակեց աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մայիսի 23-ի արդյունքների համեմատ իջել է մեկ հորիզոնականով և 1425 միավորով 24-րդ տեղն է զբաղեցնում: Երկու վիրահատություններից հետո Նալբանդյանը կորտ կվերադառնա հունիսին և կմասնակցի «Queen’s Club» առաջնությանը Լոնդոնում: Այնուհետև նա ելույթ կունենա լոնդոնյան մեկ այլ` «Boodles Challange» առաջնությանը, որը տեղի կունենա հունիսի 14-ից 18-ը: Այս մրցաշարերը նախապատրաստական կլինեն «Ուիմբլդոնից» առաջ, որը մեկնարկում է հունիսի 20-ին: Վարկանիշը շարունակում է գլխավորել Ռաֆայել Նադալը (Իսպանիա) 12070 միավորով, որը հունիսի 5-ին 6-րդ անգամ «Ռոլան Գարրոսի» հաղթող ճանաչվեց` պարտության մատնելով Ռոժեր Ֆեդերերին (Շվեյցարիա): Վերջինս երրորդ տեղում է 9230 միավորով: Վարկանիշի երկրորդ հորիզոնականը 12025 միավորով զբաղեցնում է սերբ Նովակ Ջոկովիչը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը |