Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հունիսի 11-ին կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդիրը 6 հունիսի 2011 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 11-ին Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որի ժամանակ նախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին առաջարկները: Այդ մասին «Voice of America»-ին տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Մենք Մոսկվայում կքննարկենք համանախագահների վերջին առաջարկները, որից հետո դրանք կառաջարկենք նախագահներին: Եվ եթե նախագահները ընդունեն դրանք, ապա դա քայլ առաջ կլինի»,- ասել է նախարարը` հավելելով, որ առայժմ մի շարք չհամաձայնեցված պահեր են մնում, որոնց շուրջ աշխատանքը շարունակվում է: Մամեդյարովի խոսքով, եթե հիմնարար սկզբունքներն ընդունվում են, ապա պետք է որքան հնարավոր է արագ ավարտվի աշխատանքը նաև համաձայնագրի շուրջ, հաղորդում է ԱՊԱ-ն: Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ ծրագրված է հունիսի 25-ին Կազանում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բաքվի դատարանը չի բավարարել Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը Որոշումը հրապարակվել է Բաքվի վերաքննիչ դատարանում ՔԿ․ Զինծառայողը մահացել է զորավարժարանում` զինտեխնիկան պատահական բախվել է «Ուրալին» Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Նախարար․ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով 17 կամուրջ է փլուզվել Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ |