Ռուսաստան-Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար Ստեֆան Լաննուան ներողություն է խնդրել հայ մարզիկներից 6 հունիսի 2011 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Եվրո-2012 ընտրական մրցաշարի Ռուսաստան-Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար Ստեֆան Լաննուան ներողություն է խնդրել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներից նշանակված 11 մետրանոց հարվածի համար: Ինչպես պատմել է Հայաստանի հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը, հանդիպման ավարտին Լաննուան խոստովանել է իր սխալն ու ներողություն խնդրել, հաղորդում է lenta.ru-ն: Լաննուան հայերի դարպասին 11 մետրանոց նշանակեց հանդիպման 72-րդ րոպեին, երբ Ռուսաստանի հավաքականի պաշտպան Յուրի Ժիրկովն ընկավ` բախվելով Սարգիս Հովսեփյանի հետ: 73-րդ րոպեին հարվածը իրացրեց Ռոման Պավլյուչենկոն: Հաշիվը դարձավ 3:1` հօգուտ ռուսների և մինչև խաղի ավարտը չփոփոխվեց: Եվրո-2012 ընտրական B խմբում Ռուսաստանը երկրորդ տեղում է 13 միավորով: Խումբը գլխավորում է Իռլանդիան 13 միավորով, նույնքան միավոր ունի նաև Սլովակիայի հավաքականը, որը երրորդ տեղում է: Հայաստանի հավաքականը 8 միավորով 4-րդ տեղում է: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Պաշտպանության փոխնախարարը Բեռլինում քննարկել է Գերմանիայի հետ ռազմատեխնոլոգիական գործակցությունը Ստորագրվել են փաստաթղթեր Առաջարկ. Օրենսդրական հիմքեր ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում Առանձին հավելվածի տեսքով կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ 2024-ին ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի համազգային «Գիտության շաբաթ» «Գիտության շաբաթն» անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը Ընտրողներն այլևս չեն ծանուցվի թղթային եղանակով․ Ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ և ՆԳՆ կայքերում Ցուցակները կհրապարակվեն քվեարկության օրվան նախորդող 40-րդ և 7-րդ օրը |