Լոս Անջելեսում ցուցադրվեցին Տիգրան Խզմալյանի ֆիլմերը

Լոս Անջելեսում ցուցադրվեցին Տիգրան Խզմալյանի ֆիլմերը

PanARMENIAN.Net - Հունիս 4-ին Գլենդեյլի Հանրային Գրադարանում կինոռեժիսոր ցուցադրվեցին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի ֆիլմերը: Համայնքի անդամները հնարավորություն ունեցան դիտել 3 վավերագրական ժապավեններ` «Երևանի գլխավոր գաղտնիքը», «Քրիստոսի կենդանագիր պատկերը» և «Դեպի Արարատ»: Ցուցադրությանը հաջորդեց կինոռեժիսորի և ներկաների միջև զրույցը, որտեղ Խզմալյանը անցյալը կամրջեց Հայաստանի դիմագրաված այսօրվա մարտահրավերներին:

Միջոցառմանը ներկա էին Լոս Անջելեսից և հարևան շրջաններից հավաքված ավելի քան 180 մասնակիցներ: Այս միջոցառմանը առաջիկա շաբաթ հաջորդելու են Տիգրան Խզմալյանի հետ Լոս Անջելեսի հայկական տարբեր հեռուստաժամերի և զանգվածային լրատվության այլ միջոցների կողմից կայանալիք հարցազրույցներ: Կինոռեժիսորի ելույթներին զուգահեռ հունիսի 6-ին, Կոմիտաս վարդապետին նվիրված իր աննախընթաց մուլտիմեդիա գործի ներկայացումով Գլենդեյլում հանդես է գալու «Սարդարապատ» շարժման անդամ Գարեգին Չուգասզանը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---