Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Կիրիլ Ա պատրիարքին Էռնեստ Վարդանյանին ազատելու հարցում աջակցելու համար

PanARMENIAN.Net - Հարավային Ամերիկա կատարած Հովվապետական այցի վերադարձին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը գրություն է ստացել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքից, որով վերջինս տեղեկացնում է, որ Վեհափառ Հայրապետի կողմից իրեն հղված դիմումնագրի հիման վրա միջնորդություն է ներկայացրել Մերձդնեստրի իշխանություններին` 2010թ. ձերբակալված և 15 տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Էռնեստ Վարդանյանի համար:

Ռուսաց պատրիարքի միջնորդության հիման վրա հայազգի լրագրողը մայիսի 6-ին ազատ է արձակվել: Այս առիթով Գարեգին Բ Կաթողիկոսը շնորհակալական նամակ է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքին` եղբայրական զորակցության և գործադրված միջնորդական ջանքերի համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---