Ադրբեջանի հայ փախստականները պետք է ղարաբաղյան կարգավորման սուբյեկտ դառնան 6 հունիսի 2011 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հայ փախստականները պետք է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի սուբյեկտ դառնան: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Մեր տունը Հայաստանն է» կազմակերպության ղեկավար Նիկոլայ Բաբաջանյանը: «Ժխտել Հայաստանում մեր ներկայիս դրության և Ադրբեջանում նախկին դրության քաղաքական բաղկացուցիչը նշանակում է ժխտել այն ամենը, ինչ կատարվել է Ադրբեջանում»,- ասել է նա: Ընդ որում, Բաբաջանյանը նկատել է, որ փախստականները չեն ցանկանում Ադրբեջան վերադառնալ, որպեսզի բնակվեն Բաքվի իշխանությունների հսկողության տակ: «Սակայն մենք տեսնում ենք, որ այդ գաղափարը կյանքի կոչելու համար հայ փախստականները պետք է ներգրավվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մեջ: «Մենք պետք է իրավունք ունենանք վերադառնալու այն աշխարհագրական տարածքը, որը մեր հայրենիքն է, և որտեղից մեզ վտարել են հանցագործները, մարդասպաններն ու կողոպտիչները: Հենց այդ պատճառով մենք պետք է բանակցային գործընթացի մասնակիցը դառնանք և ռազմական դիմակայությունը խաղաղ բանակցությունների վերափոխենք»,- ընդգծել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |