Շվեդ խորհրդարանականը հերքում է Ադրբեջանում իրեն վերագրված խոսքերը Եղեռնի մասին![]() 6 հունիսի 2011 - 19:43 AMT PanARMENIAN.Net - Շվեդ խորհրդարանական Դեսիրե Պեթրուսը հերքում է Ադրբեջանի կողմից իրեն վերագրվող արտահայտությունները, թե ցեղասպանության ճանաչումը սխալ քայլ է: Այդ արտահայտությունները հերքվում են Շվեդիայի պատգամավորի կողմից Շվեդիայի հայ համայնքից Վահագն Ավետյանին ուղարկված նամակում: «Ես նման արտահայտություն չեմ արել»,- ասել է պատգամավորը Վահագն Ավետյանին ուղված նամակում: «Ես ասել եմ, որ կարծում եմ, թե, հաշվի առնելով քրիստոնեադեմոկրատական կուսակցության դիրքորոշումը, ընհանուր առմամբ, ցեղասպանությունների ճանաչումը խորհրդարաններում միգուցե այդքան էլ ճիշտ չէ: Նման որոշումները պետք է ընդունվեն միջազգային դատարանների կողմից: Ավելի ճիշտ կլինի ճանաչել, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել: Այդ կապակցությամբ մենք որևե առարկություն չունենք»- ասված է Պետրուսի նամակում: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |