Հայաստանի էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդականը հրաժարական է տվել

PanARMENIAN.Net - Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունից, մայիսի 30-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական Արմեն Գևորգյանը հրաժարական է ներկայացրել: Նույն օրը նախարարը նրան հեռացրել է պաշտոնից:

Հրաժարականի պատճառը չի պարզաբանվում, պարզ չէ նաև, թե ով կփոխարինի Գևորգյանին այդ պաշտոնում: Խորհրդականի հրաժարականը կապում են նաև վերջերս հրապարակված սկանդալային տեսանյութերի հետ մի միջոցառումից, որտեղ պաշտոնյան, ենթադրվում է` Արմեն Գևորգյանը, հեռախոսով պոռնոգրաֆիկ բնույթի կայքեր էր դիտում:

 Ուշագրավ
---