Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանի հետ![]() 6 հունիսի 2011 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը: Նա մասնավորապես ծանոթացրեց հաջողությամբ կազմակերպված Հայ առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդաժողովի և «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողովի արդյունքներին: Ինչպես հաղորդում է նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդման, հայապահպանության, Սփյուռքի ներուժի համախմբման նպատակով ՀՀ սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ կողմից համատեղ իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր: Մասնավորապես անդրադարձ կատարվեց Սփյուռքի հայկական համայնքների կրթական հիմնախնդիրներին (ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարան և այլն): Զրուցակիցները քննարկեցին նաև առաջիկայում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |