Անցյալ տարի ՀԱՊԿ-ի չմիջամտելը Ղրղզստանում Ղարաբաղի համար նախադեպ չէ, ասել է գեներալ Տրետյակը 7 հունիսի 2011 - 11:18 AMT PanARMENIAN.Net - «Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի հանդեպ ունեցած իր պարտավորություններին, և մեր հարաբերությունները շարունակում են գործընկերային մնալ»,- հայտարարել է Ռուսաստանի ՊՆ գլխավոր շտաբի գխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ Անդրեյ Տրետյակը: Խոսելով Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին` գեներալ Տրետյակը նշել է, որ հակամարտության ծագման հնարավորությունը մեծ է, բայց «այն մշտապես նվազում է Ռուսաստանի ջանքերի շնորհիվ»: Նա նաև նշել է, որ ոչ ոք չպետք է անցյալ տարի ամռանը Ղրղզստանում տեղի ունեցած դեպքերին Ռուսաստանի չմիջամտելը որպես նախադեպ համարի Ղարաբաղի համար, «քանի որ սա այլ իրավիճակ է»: Ինչպես գրում է Eurasianet.org-ը, շատերը Բաքվում ռուս գեներալի հայտարարություններից հետո իրենց այդքան էլ վստահ չեն զգա: «Նա, երևում է, խոստովանել է, որ ՀԱՊԿ-ը շատ բան է կորցրել, երբ ոչինչ չի արել Ղրղզստանում` կոտորածները դադարեցնելու համար»,- գրում է Eurasianet.org-ը: «ՀԱՊԿ-ը կարող է ավելի կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում: Ամռանը և աշնան սկզբին տեղի են ունենալու լուրջ զորավարժություններ, որոնք ժամանակ հաշվի են առնվելու Ղրղզաստանում կատարված սխալները»,- ասել է գեներալը և հավելել, որ ՀԱՊԿ-ում ոչ մի տարաձայնություններ չկան: «ՀԱՊԿ-ը սովորում է Ղրղզստանում իր սխալների վրա և նրանք, ովքեր սպասում էին, որ այն ընդհանրապես մի կողմ է քաշվելու, ապագայում պետք է ևս մեկ անգամ մտածեն»,- ասել է ռուս գեներալը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |