Հայաստանում մտադիր են սկսել բազալտե մանրաթելի արտադրություն 7 հունիսի 2011 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Բարձր ջերմաստիճանի տակ հալեցման ճանապարհով ստացված բազալտե մանրաթելը կարող է լավ հիմք հանդիսանալ տարատեսակ շինանյութերի արտադրության համար, ստացված հումքը կարող է կիրառվել ջերմամեկուսացման, արմատուրա պատրաստելու համար, որը երեք անգամ ավելի թեթև է և ամուր քան մետաղը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, առաջին փուլի ներդրումներըը կազմում են 6-10 մլն դոլար, «ամեն ինչ կախված է արտադրության ծավալներից»: Նախագծի իրագործման վայր կարող են դառնալ երկու բազաները` Երևանում «Օնիքս» ընկերության արտադրական բազան կամ Քանաքեռի գործարանի բազան: Նրա խոսքերով, հիմա խոսքը գնում է մանրաթել ստանալու մասին, երկրորդ փուլը մանրաթելի մշակումն է արտադրանք ստանալու համար: Ռոբերտ Հարությունյանը նշել է, որ այս նախագիծը ներկայացվել է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստում մայիսի 30-ին, ինչպես նաև չինական կողմին, ավստրիական և ռուսական ընկերություններին, շահագրգռվածությունը մեծ է, սակայն դեռևս կոնկրետ առաջարկներ չկան: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |