Հայաստանի ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողեց` 8.5 տոկոս 7 հունիսի 2011 - 13:16 AMT PanARMENIAN.Net - 2011 թ. հունիսի 7-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5 տոկոս: 2011 թ. մայիսին արձանագրվել է 0.04 տոկոս գնաճ, որի արդյունքում 12-ամսյա գնաճն ավելացել է 0.1 տոկոսային կետով և կազմել 9.0 տոկոս: Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածից եկող գնաճային ճնշումներն առաջիկա ժամանակահատվածի համար մեղմվել են. հիմնական հումքային ապրանքների գները ամսվա սկզբին նվազել են` կայունանալով նախորդ ամսվա նկատմամբ համեմատաբար ցածր մակարդակներում, իսկ պարենային ապրանքների գները հարաբերականորեն կայուն են: Խորհուրդը միակարծիք է, որ գնաճային միջավայրի վրա ներքին տնտեսությունից եկող ազդակները շարունակում են չեզոք լինել. աշխատանքի շուկայի թույլ գնաճային ճնշումները չեզոքացվում են մասնավոր ծախսումների դանդաղ աճով և հարկաբյուջետային քաղաքականության զսպող բնույթով: Միևնույն ժամանակ, ակնկալվում է նախորդ տարվա համեմատությամբ տեղական արտադրության գյուղմթերքների արտադրության ծավալների աճի պայմաններում դրանց գների նվազում: Խորհուրդը գնահատում է, որ գնաճային միջավայրի ընդլայնման հավանականությունը բավականին ցածր է և ֆինանսական շուկայում ձևավորված տոկոսադրույքների միջոցով հնարավոր է առկա գնաճային միջավայրի զսպումը, ինչի արդյունքում կանխատեսվող ժամանակային հորիզոնում գնաճը կձևավորվի 4 տոկոս±1.5 տատանումների թույլատրելի միջակայքում, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |