Ալտի և թավջութակի փառատոնը կկայանա նաև Վանաձորում 7 հունիսի 2011 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան Ալտի և Թավջութակի Երկրորդ Փառատոնը տեղի կունենա նաև Վանաձորում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց փառատոնի համահիմնադիր Մարիամ Շահինյանը: Ըստ նրա, Վանաձորում հիանալի հանդիսատես կա, և յուրաքանչյուր դասական համերգ այդ քաղաքում վեր է ածվում տոնի: Փառատոնը կմեկնարկի հունիսի 7-ին Գավառ քաղաքի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև «Քյավառ» հեռուստաընկերության համերգասրահում տեղի կունենա Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան Ալտի և Թավջութակի Երկրորդ Փառատոնի հանդիսավոր բացման համերգը, որը ուղիղ եթերով կհեռարձակվի Գեղարքունիքի մարզի ողջ տարածքում: Առաջին անգամ դասական երաժշտության փառատոնը կմեկնարկի մարզում: Փառատոնը նպատակ ունի զարգացնելու ալտ և թավջութակ գործիքների կատարողական արվեստը` հիմնվելով տասնամյակների ընթացում ձևավորված կատարողական դպրոցի նվաճումների և ձեռքբերումների վրա, ինչպես նաև խթանել ալտ և թավջութակ գործիքների հանդեպ հետաքրքրությունը,այդ գործիքների համար նոր երկերի ստեղծումը` այս գործընթացում ներգրավելով հայ արդի կոմպոզիտորներին: Ըստ թավջութակահար Արամ Թալալյանի, թավջութակի հանդեպ հոտաքրքրությունը շատ է նվազել, և շատ երաժշտական դպրոցներում չկա նույնիսկ նման դասարան: Փառատոնը բաղկացած է 5 համերգից, որին իրենց մասնակցությունը կբերեն մոտ 30 երաժիշտներ. երաժշտական դպրոցների սաներ, կոնսերվատորիայի ուսանողներ, ճանաչված երաժիշտներ, ինչպես նաև փառատոնային կամերային նվագախումբը: Փառատոնի փակման համերգին (հունիսի 26) հանդիսատեսը հնարավորություն կունենա առնչվելու կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Յակով Յակուլովի (ԱՄՆ) արվեստին: Փառատոնը կազմակերպվել է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի կողմից և կշարունակվի մինչև հունիսի 26-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |