Արդարադատության նախարար. Հայաստանում արտահերթ ընտրությունների համար իրավական ճանապարհ չկա![]() ![]() PanARMENIAN.Net - Իրավական տեսակետից Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման համար ոչ մի հիմք չկա: Այդ մասին Երևանում Civilitas հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկման ընթացքում հայտնել է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախարարի խոսքով, 2005 թվականին Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ ներմուծելուց հետո ճշտվել են խորհրդարանն արձակելու մեխանիզմներն ու հիմքերը: «Այսօր Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման համար իրավական ճանապարհ չկա, որովհետև Հայաստանի Սահմանադրությունը նման բան չի նախատեսում»,- ասել է նախարարը: Նա ընդդիմությանը խորհուրդ է տվել նախքան արտահերթ ընտրություններ անցկացնելու համար պահանջներ առաջադրելը ուսումնասիրել Հայաստանի Սահմանադրությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |