Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կողմից կառուցողական քայլեր չի տեսնում

Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի կողմից կառուցողական քայլեր չի տեսնում

PanARMENIAN.Net - Արցախն Ադրբեջանի կողմից որևէ կառուցողական քայլ չի տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Ինչպես հաղորդել է Բաբայանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն Ստեփանակերտում են և հունիսի 8-ին կհանդիպեն հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ընդ որում, նա հաղորդել է, որ հանդիպման ընթացքում ղարաբաղյան կողմը կբարձրացնի նույն հարցերը, որոնք բարձրացրել է նախորդ հանդիպումների ժամանակ: «Գոյություն ունեն մեծ քանակությամբ չլուծված հարցեր` արցախյան կողմի մասնակցությունը բանակցային գործընթացին, Արցախի և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումը և այլն»,- ասել է Դավիթ Բաբայանը:

Արցախի Հանրապետություն
15  Արցախյան պատերազմ
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---