Աշոտ Եղիազարյանի հանցակիցներին հեռակա կերպով մեղադրել են խարդախության մեջ 8 հունիսի 2011 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի քննչական կոմիտեի քննչական վարչությունը մեղադրանքներ է ներկայացրել Արտյոմ Եղիազարյանին, ինչպես նաև Մաքսիմ Կլոչինին և Վիտալի Գոգոխիային, որոնց Պետդումայի՝ խարդախության մեջ մեղադրվող պատգամավոր Աշոտ Եղիազարյանի հանցակիցներն են համարում: Մեղադրանքները վերոնշյալ անձանց ներկայացվել են հեռակա կերպով, քանի որ նրանք արտասահմանում են գտնվում: Մեղադրյալների փաստաբան Դմիտրի Բարանովսկու խոսքով, Արտյոմ Եղիազարյանը, ինչպես և Աշոտը, այժմ բնակվում է ԱՄՆ-ում: Ընդ որում, ընդգծում է փաստաբանը, իր գտնվելու վայրի մասին նրա պաշտպանյալը քննչական մարմիններին հաղորդել է քրեական գործ հարուցելուց անմիջապես հետո և պատրաստ է ցանկացած ժամանակ հանդիպել քննիչների հետ, բայց միայն ԱՄՆ տարածքում: Թե որ արտասահմանյան երկրում են գտնվում Մաքսիմ Կլոչինն ու Վիտալի Գոգոխիան, լրագրողներին չի հաջողվել պարզել: Արտյոմ Եղիազարյանը, Մաքսիմ Կլոչինն ու Վիտալի Գոգոխիան մեղադրվում են նույն հոդվածով, որով և պատգամավոր Եղիազարյանը՝ «առանձնակի խոշոր չափերի խարդախություն»: Հետաքննությունը նրանց վրա է բարդում ձեռներեց Վիտալի Սմագինից «Ցենտուրի ալյանս» ՓԲԸ բաժնետոմսերի 20 տոկոսի հափշտակումը, այդ ընկերությանն է պատկանում Ռուբլյովյան մայրուղու վրա գտնվող «Եվրոպարկ» առևտրի համալիրը: Աշոտ Եղիազարյանը, բացի «Ցենտուրի ալյանսի» բաժնետոմսերի հետ կապված խարդախությունից, մեղադրվում է նաև Ռոսիմուշչեստվոյի նախկին փոխնախագահ Միխայիլ Անանյևից կես միլիարդ ռուբլի հափշտակելու մեջ: Վերջինիս խոսքով, պատգամավորն այդ գումարն իրենից պարտքով էր վերցրել, բայց այդպես էլ չի վերադարձրել: Եղիազարյանը, որն ամերիկյան ԶԼՄ-ների տվյալներով, այժմ բնակվում է Բևերլի-Հիլզում, միջազգային հետախուզման մեջ է և Ինտերպոլի հետախուզման բազայում է ընդգրկվել: Պատգամավոր Եղիազարյանը բազմիցս նշել է, որ կատարվող դեպքերը գործնական շահերի հակամարտություն է համարում և քննչության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել իր փաստաբանների միջոցով: Այնուամենայնիվ, ինչպես «Կոմերսանտին» է հայտնել Բարանովսկին, ո՛չ Աշոտ Եղիազարյանը, ո՛չ էլ նրա եղբայր Արտյոմը մտադիր չեն Ռուսաստան վերադառնալ, քանի որ չլուծված գործեր ունեն ԱՄՆ-ում, հաղորդում է Lenta.ru-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |