Դուշան Վլայսավլևիչ. Հայաստանի հավաքականն ի զորու է անակնկալներ մատուցել հակառակորդներին 8 հունիսի 2011 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Մոնտենեգրոյի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի մարզիչ Դուշան Վլայսավլևիչը Հայաստանի հավաքականի հետ արտագնա խաղում 4:1 հաշվով կրած պարտությունից հետո խոստովանել է, որ Հայաստանն ավելի լավ խաղ ցուցադրեց, քան իր թիմը: «Բայց դրա հետ մեկտեղ ես չեմ քննադատում մեր խաղը: Մենք բավական երկար ճանապարհ էինք անցել Անդորրայից մինչև Հայաստան և կես օր կորցրել էինք. խաղի ժամանակ երևում էր, որ մարզիկները հոգնած են: Նրանք շատ դանդաղ էին գործում, և փոխարինման դուրս եկած մարզիկները նույնպես ոչինչ չկարողացան փոխել խաղում», - ասել է Վլայսավլևիչը: Մոնտենեգրոյի մարզիչը նշել է, որ առաջին գոլն ընդունեցին դարպասապահի սխալից հետո, և թիմը թևաթափ եղավ: Հանդիպումից մեկ օր առաջ՝ նախքան խաղը կայացած մամլո ասուլիսում նա Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 3-րդ խմբից հաղթող ճանաչվելու հարցում իրենց հիմնական հակառակորդը Չեխիային էր համարում: Հայաստանի ընտրանու հետ խաղից հետո նա ստիպված է խոստովանել, որ Հայաստանի հավաքականն ի զորու է անակնկալներ մատուցել հակառակորդներին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |