Մեկ ապրանքանիշային դեղի արտադրության համար անհրաժեշտ է 1 մլրդ դոլար

Մեկ ապրանքանիշային դեղի արտադրության համար անհրաժեշտ է 1 մլրդ դոլար

PanARMENIAN.Net - Հայաստանում դեղագործական ոլորտի ակտիվ զարգացումը սկսվել է անկախության հռչակումից հետո և այդ շրջանում զգալի ներդրումներ են կատարվել, ասել է Գերազանցության կենտրոնի ղեկավար, «Ֆարմա» ամսագրի գլխավոր խմբագիր Արամ Ղազարյանը: Նրա խոսքերով, այսօր Հայաստանում գործում են 14 ընկերություններ, որոնց արտադրանքն իրացվում է ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում, մասնավորապես, ԱՊՀ երկրներում: «Տեղի արտադրանքի որակը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին, ուստի մեզ հաջողվել է պատվով դուրս գալ այս մրցակցային պայքարում»,- ասել է նա:

Այսօր Հայաստանում արտադրվում են դեղերի համարյա բոլոր տեսակները, սակայն մեկ ապրանքանիշային դեղի արտադրության համար անհրաժեշտ է 1 մլրդ դոլար, ասել է Հայաստանի Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

5  08.06.11 - Հայաստանի Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանի և «Ֆարմա» ամսագրի գլխավոր խմբագիր Արամ Ղազարյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---