Համաներմամբ արդեն ազատ է արձակվել 419 բանտարկյալ 8 հունիսի 2011 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 7-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 419 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 25 դատապարտյալի պատժաչափը: Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների. «Նուբարաշեն» - ազատ է արձակվել 46-ը, կրճատում 2, «Էրեբունի» - ազատ է արձակվել 92-ը, կրճատում 7, «Վարդաշեն» - ազատ է արձակվել 31-ը, կրճատում 1, «Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ է արձակվել 26-ը, կրճատում 3, «Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան), «Արթիկ» - ազատ է արձակվել 42-ը, «Վանաձոր» - ազատ է արձակվել 16-ը, «Սևան» - ազատ է արձակվել 49-ը, «Հրազդան» - ազատ է արձակվել 19-ը, «Աբովյան» - ազատ է արձակվել 1-ը, կրճատում 3, «Գորիս» -ազատ է արձակվել 11-ը, կրճատում 9, «Կոշ» - ազատ է արձակվել 86-ը: Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |