Հրայր Սիմոնյանը կայծակնային շախմատի խոշոր մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը![]() 8 հունիսի 2011 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը Իներնետային շախմատային ակումբի կազմակերպած կայծակնային խոշոր մրցաշարում հասավ մինչև եզրափակիչ մրցախաղ, որտեղ 3:3 հաշվով ավարտեց պայքարը ամերիկացի ճանաչված գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ: Միայն լրացուցիչ պարտիաներից հետո Նակամուրան հաղթեց նվազագույն` 4,5:3,5 հաշվով: Սիմոնյանին բաժին հասավ երկրորդ մրցանակը: Շատ հաջող հանդես եկավ նաև Հայաստանի չեմպիոն գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը միայն կիսաեզրափակիչում զիջեց նույն Նակամուրային: Ութ լավագույնների մեջ տեղ գրավեց ևս մեկ հայ շախմատիստ` միջազգային վարպետ Լևոն Ալթունյանը: Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը Չեխիայի Հուստոպեչ քաղաքում անցկացված արագ շախմատի մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և նվաճեց երկրորդ մրցանակը: Մովսիսյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` չեխ գրոսմայստեր Վիկտոր Լազնիչկայից, հաղորդում է armchess.am-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |