ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ և EFSE-ն ստորագրել են 10 մլն դրամի վարկային պայմանագիր![]() 8 հունիսի 2011 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Երեկ Տիրանայում անցկացված Հարավարևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամի (ՀԵԵՀ) տարեկան ժողովի ժամանակ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը և Հիմնադրամի խորհրդի նախագահ Դոկտոր Կլաուս Գլաուբիթը կնքել են նոր վարկային պայմանագիր` Հայաստանում միկրո և փոքր բիզնեսի ֆինանսավորման նպատակով: «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ տրամադրած առաջին վարկը ծառայել է իր նպատակին, և մենք հաճույքով մեկ անգամ ևս աջակցում ենք բանկին»,- ասել է Գլաուբիթը: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը բարձր գնահատելով Հարավարևելյան Եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ համագործակցության մակարդակը, նշել է, որ 10 մլն ԱՄՆ դոլարի այս վարկային ծրագիրը 2-րդն է, որն իրականացվում է EFSE-ի հետ համատեղ: «Գոհունակությամբ պետք է փաստեմ, որ չնայած կարճ ժամանակահատվածին, Եվրոպայում և նախկին խորհրդային երկրներում գործունեության նշանակալի փորձ ունեցող այս հեղինակավոր գործընկերոջ հետ մեր բանկի համագործակցությունն արդեն իսկ կարելի է հաջողված գնահատել: Անցած տարվա հոկտեմբերին կնքված 5 մլն. ԱՄՆ դոլարի պայմանագրի շրջանակներում մենք վարկավորել ենք միկրո և փոքր բիզնեսի մոտ 110 վարկային ծրագիր` հնարավորություն ստանալով մեր հաճախորդներին առաջարկել ավելի մատչելի, մրցունակ պայմաններով ֆինանսավորում և դիվերսիֆիկացնել վարկային ներդրումների պորտֆելը» -նշել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրենը: Ա. Օսիպյանը, միաժամանակ, վստահեցրել է, որ նոր վարկային ծրագիրը ևս Հայաստանում միկրո և փոքր բիզնեսի զարգացման համար զգալի ներդրում կլինի` նպաստելովբազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների բարգավաճմանը և բիզնես ծրագրերի իրականացմանը: Նրա խոսքերով, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հանդիսանալով Հայաստանում փոքր և միջին բիզնեսի վարկավորման ոլորտում առաջատարներից մեկը, իր զարգացման ծրագրերով նախատեսում է վարկավորման ծավալների և աշխարհագրության էական ընդլայնում, և այս առումով ակնկալվում է, որ Հարավարևելյան Եվրոպական հիմնադրամի հետ համագործակցությունը կլինի արդյունավետ և շարունակական: 2007 թվականից սկսած բանկի վարկային պորտֆելը դինամիկ աճ է գրանցում: 2010 թվականի ընթացքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարկային ներդրումների ծավալն աճել է 57 տոկոսով, իսկ ընթացիկ տարվա միայն առաջին եռամյակի ընթացքում` 15 տոկոսով, հաղորդում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |