Գագիկ Մելիքյան. Հայ հասարակությունը չի ընդունի իշխանությունների և ՀԱԿ միջև քաղաքական երկխոսությունը

Գագիկ Մելիքյան. Հայ հասարակությունը չի ընդունի իշխանությունների և ՀԱԿ միջև քաղաքական երկխոսությունը

PanARMENIAN.Net - Իշխանությունների և Հայ ազգային կոնգրեսի միջև քաղաքական երկխոսությունը ճիշտ չի գնահատվելու և չի ընդունվելու հասարակության կողմից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը: «Դա կհանգեցնի ինչպես ընդդիմադիր ուժերի վարկանիշի անկմանը, այնպես էլ կոալիցիոն կուսակցությունների ոչ միայն առանձին քաղաքական ուժերի մոտ, այլ նաև հասարակության»,- ասել է նա և հավելել, որ առավել արդյունավետ է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից երեք տարի առաջարկված ձևաչափը` «երկխոսություն բոլորի հետ միասին»: Մելիքյան համոզմունք է հայտնել, որ այդ ձևաչափը կընդունվի ՀԱԿ առաջնորդների կողմից և նրանք կհասկանան, որ իշխանությունների համար արտահերթ ընտրությունների պահանջն անընդունելի է:

Հայկական ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ: Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ:

ՀՀ նախագահը դիմել էր Ազգային ժողով` առաջարկելով համաներում հայտարարել Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ: Նախագահի առաջարկը հիմնված էր Հայաստանի Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Ազգային Ժողովի կանոնադրության մասին» օրենքի 90-րդ հոդվածի վրա: Մայիսի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց համաներման հայտարարման մասին ՀՀ նախագահի առաջարկը: Պատգամավորները 91 «կողմ» ձայներով այդ առաջարկի օգտին քվեարկեցին: «Դեմ» քվեարկող չէր եղել:

 Ուշագրավ
---