Հայաստանում հիմնադրվելու է կինոյի ազգային մրցանակաբաշխություն![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային կինոկենտրոնը այս տարի ծրագրում է հիմնադրել կինոյի ազգային մրցանակաբաշխություն, որի շրջանակներում կվորոշվեն հայ կինոյի լավագույնները: Ինչպես լրագրողներին հայտնեց կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, դեռ կոնկրետ որոշված չէ, թե ինչ ֆորմատով պետք է այն անց կացվի: «Նախնական տարբերակով մրցանակաբաշխությունը կոչվելու է «Պեպո», սակայն մենք կնդունենք անվան վերաբերյալ ցանկացած առաջարկություն բոլոր հետաքրքրվողներից»,- ասաց Գևորգյանը: Նա նաև ավելացրեց, որ մրցանակաբաշխության անունը պետք է լինի մատչելի և ինչպես մրցանակի տեսքը, չպետք է փոփոխվի տարիների ընթացքում: Գևորգյանը նշեց, որ դեռ որոշված չէ, թե ինչ անվանակարգերով է հանդես գալու մրցանակաբաշխությունը և ինչ ֆորմատ է ունենալու: Մրցանակաբաշխության կազմակերպման համար կինոկենտրոնն արդեն բանակցություններ է վարում «Օրանժ» ընկերության հետ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |