2011-ի 4 ամսում արտասահմանից Հայաստան է փոխանցվել 357 մլն դոլար![]() 8 հունիսի 2011 - 14:21 AMT PanARMENIAN.Net - 2011-ի հունվար-ապրիլին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցվել է 357 մլն դոլար: Ինչպես հաղորդվում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամյա տեղեկատուում, այդ ցուցանիշը 2010-ի նույն շրջանի համեմատ ավելացել է 23.8 տոկոսով կամ 68.5 մլն դոլարով: Բացի դրանից, հաշվետու շրջանում Հայաստանից արտասահման փոխանցումների ծավալն ավելացել է 13.6 տոկսով` կազմելով 73.3 մլն դոլար 2010-ի հունվար-ապրիլի 64.5 մլն դոլարի համեմատ: Հունվար-ապրիլին փոխանցումների մաքուր հոսքն ավելացել է 26.7 տոկոսով և կազմել 283.7 մլն դրամ 2010-ի նույն շրջանի 224 մլն դոլարի փոխարեն: Միաժամանակ փոխանցումների ամենամեծ մաքուր հոսքը 2011-ի առաջին 4 ամսում անցյալ տարվա նման եղել է Ռուսաստանից` 242.9 մլն դոլար, այնուհետև ԱՄՆ-ից` 14.5 մլն դոլար և Ղազախստանից` 5.3 մլն դոլար:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |