Հայաստանի հակամենաշնորհային մարմինը որոշել է ուսումնասիրել սուրճի շուկան 8 հունիսի 2011 - 16:06 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից սուրճի շուկայում կատարված ուսումնասիրությունների ընթացքում պարզվել են այս շուկայի գերիշխողները: Այսպես, հատիկավոր սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեն «Կաֆե դյու բրազիլ», «Գրանդ Քենդի» և «Վիվա Առգո» ընկերությունները, որոնք իրացման ծավալներով զբաղեցնում են շուկայի 85,66 տոկոսը: Աղացած սուրճի շուկայում գերիշխող են ճանաչվել «Ալեքս գրիգ», «Արմեն-Համիկ» և «Ռոյալ Արմենիա» ընկերությունները, որոնք իրացման ծավալներով միասին զբաղեցնում են այս ոլորտի 72,87 տոկոսը: Սուրճի շուկայում սկսված ուսումնասիրության ընթացքում Հանձնաժողովը տեղեկատվություն էր պահանջել շուկայում գործող առավել խոշոր տնտեսվարողներից: Այսօր՝ հունիսի 8-ին կայացած Հանձնաժողովի նիստում որոշվեց տեղեկատվության ներկայացման պահանջները խախտելու համար «Ռոյալ Արմենիա», և «Վիվա Առգո» ընկերությունների նկատմամբ հարուցել վարչական վարույթ, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |