Մեկնարկել է սեզոնային զեղչ առաջարկող «Beeline երկրներ» ռոումինգ ծառայությունը![]() 8 հունիսի 2011 - 16:45 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է «Beeline երկրներ» ծառայության մեկնարկի մասին: Գտնվելով Վրաստանի տարածքում, "Mobitel” ցանցի (ապրանքանիշը Beeline) ռոումինգ ծառայությունից օգտվողները հնարավորություն ունեն ստանալ, ինչպես նաև կատարել զանգեր Վրաստանի և Հայաստանի բոլոր բջջային և ֆիքսված հեռախոսահամարներին միասնական սակագնով` 69 դրամ/րոպե: «Beeline երկրներ» ծառայությունը գործում է մինչև 2011 թ.-ի սեպտեմբերի 1-ը: Ծառայությունից կարող են օգտվել Beeline բջջային ցանցի բոլոր բաժանորդները` նախապես ակտիվացնելով ռոումինգը: «Beeline երկրներ» ծառայությունը մեր բաժանորդներին հնարավորություն է տալիս ամառային արձակուրդների շրջանում Վրաստանում գտնվելիս շփվել հարազատների և մտերիմների հետ`միասնական մատչելի սակագնով: Մեր հաճախորդները հետագայում նույնպես կօգտվեն մեր ծառայությունների առավելություններից այն երկրներում, որտեղ ներկայացված է Beeline ապրանքանիշը», - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Beeline երկրներ» ծառայության ակտիվացումն անվճար է: Այն ակտիվացնելու համար բջջային հեռախոսից պետք է հավաքել *555# հրահանգը: Ծառայությունն ակտիվ է 10 օր, որից հետո բաժանորդը կրկին կարող է անվճար ակտիվացնել այն: Ծառայության համար բաժանորդավճար նախատեսված չէ: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |