«Read It Later» Android ծրագիրը թույլ է տալիս հիշել վեբ-էջերը ավելի ուշ կարդալու համար

«Read It Later» Android ծրագիրը թույլ է տալիս հիշել վեբ-էջերը ավելի ուշ կարդալու համար

PanARMENIAN.Net - Android Police-ը ներկայացնում է նոր Android ծրագիր «Read It Later»-ը (կարդա ավելի ուշ), որը թույլ է տալիս հիշել վեբ-էջերն ավելի ուշ կարդալու համար։

Երբ օգտագործողը տեսնում է մի նյութ կամ կայք, որը կցանկանար կարդալ, սակայն այդ պահին հարմար չէ և չի կարող, կարող է պահպանել այն «Read It Later»-ի ցուցակում։ Հնարավոր է կարդալ պահպանած էջը ցանկացած պահի երբ հարմար է և ցանկացած տեղ։

Քանի որ «Read It Later» աշխատում է մեկ ընդհանուր account-ով, ցանկացած սարքից, լինի համակարգիչ, բրաուզեր և բջջային, էջ պահպանելու դեպքում, այն հայտնվում է «Read It Later»-ի պահպանված էջերի և նյութերի ցանկում։

«Read It Later» բեռնում է նյութերը օֆլայն կարդալու համար, ահա թե ինչու օգտագործողները կարող են կարդալ պահպանած էջերը և նյութերը առանց ինտերնետ կապի, ինչը նախընտրելի է ինքնաթիռում կամ գնացքում գտնվելու դեպքում։

«Read It Later» անվճար Android ծրագիր է, աշխատում է Android version 2.1-ի ավելի բարձր տարբերակների վրա։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---