Հայ խոհարարները ցանկանում են իրենց տոնն ունենալ

Հայ խոհարարները ցանկանում են իրենց տոնն ունենալ

PanARMENIAN.Net - «Հայկական խոհարարական ավանդույթների պահպանում և զարգացում» հասարակական կազմակերպությունը Հայաստանի խորհրդարան է դիմել հունիսի 12-ը «Հայ խոհարարի օր» հռչակելու առաջարկով: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը: Նրա խոսքով, կազմակերպությունը համապատասխան նամակով դիմել է Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին և Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին: Ընդ որում, նա հաղորդել է, որ նամակն ուղարկվել է 20 օր առաջ, սակայն առայժմ այս կապակցությամբ ոչ մի պատասխան չի ստացվել: Մամուլյանը նշել է նաև, որ «Հայ խոհարարի օրը» տոնելով` կազմակերպությունը հույս ունի բարձրացնել խոհարարության ոլորտի հեղինակությունը, ինչպես նաև դրա հանդեպ հետաքրքրությունը:

4  08.06.11 - Հայ խոհարարական ավանդույթներին նվիրված մամլո ասուլիս
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---