Ադրբեջանը ստիպված կլինի հաշտվել Արցախի անկախության անխուսափելիության հետ

Ադրբեջանը ստիպված կլինի հաշտվել Արցախի անկախության անխուսափելիության հետ

PanARMENIAN.Net - ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը դրական արդյունքներ է ակնկալում Կազանում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպումից: «Ես կարծում եմ, որ այդ առաջընթացն ընդունելի կլինի միջազգային հանրության, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար»,- հայտարարել է նա Երևանում մամլո ասուլիսում: «Նրա խոսքերով, արդեն համարյա համաձայնեցված են հակամարտության կարգավորման սկզբունքները, և Ադրբեջանը ստիպված կլինի ճանաչել այդ սկզբունքները, այսինքն Արցախի անկախության ճանաչման անխուսափելիությունը, և սկսել աշխատանքը նոր համաձայնագրի վրա:

Մելիքյանը նաև մեկնաբանել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի վերջին հարցազրույցը: Իր հարցազրույցում նա հայտարարել է, որ «մինչև վերջնական համաձայնագիր ստորագրելը ԼՂ-ն պետք է ունենա հատուկ կարգավիճակ, որը չպետք է զգալիորեն տարբերվի այն կարգավիճակից, որն ունի ԼՂՀ-ն հիմա»: «Նման լուրջ հայտարարությունը բխում է ոչ միայն հայկական կողմի, այլ նաև համաշխարհային հանրության շահերից»,- ասել է Մելիքյանը և հավելել, որ դա բխում է նաև միջազգային իրավունքից:

 Ուշագրավ
---