Ադրբեջանում Մուբարաքին փոխարինել են հին եգիպտացիով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Խըրդալան քաղաքում (Բաքվի հարևանությամբ) նախորդ գիշեր ապամոնտաժված Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին նվիրված հուշարձանի տեղում արդեն նոր քանդակ է տեղադրվել: Ինչպես հաղորդում է Lenta.ru գործակալությունը, նոր հուշարձանը «հին եգիպտացու» է պատկերում: Ափշերոնի շրջանի, որի մեջ մտնում է Խըրդալանը, վարչակազմից հայտնել են, որ նախկին նախագահին նվիրված հուշարձանն ապամոնտաժվել է «Բաքու քաղաքի գործադիր իշխանության համապատասխան կարգադրությամբ»: Թե ինչպես է ձևակերպվել ապամոնտաժելու պատճառը, չի ճշտվում: Նշվում է միայն, որ զբոսայգու տարածքն օղակված է ոստիկանության կողմից:

Հոսնի Մուբարաքին նվիրված հուշարձանը Խըրդալանում կանգնեցվել էր 2007 թվականին: Այն տեղակայվել էր Ադրբեջանի և Եգիպտոսի Բարեկամության զբոսայգում: 2011 թվականի սկզբին Եգիպտոսում հականախագահական բողոքի ակցիաների ժամանակ ադրբեջանական ընդդիմությունը պահանջեց ապամոնտաժել հուշարձանը: Այդ ժամանակ, սակայն, իշխանությունները նման կարգադրություն չտվեցին, հակառակը` քանդակը խիստ հսկողության տակ վերցրեցին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---