ՏՄՊՊՀ-ն վերահսկողության տակ է վերցրել երկրի խոշորագույն սուպերմարկետները

ՏՄՊՊՀ-ն վերահսկողության տակ է վերցրել երկրի խոշորագույն սուպերմարկետները

PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն էր սկսել նաև մանրածախ առևտրի ոլորտում (սուպերմարկետների 5 ցանց)՝ պարզելու, թե որ տնտեսվարողներն են հանդիսանում այս դաշտում գերիշխողները: Այսօր՝ հունիսի 8-ին կայացած նիստում ներկայացվեցին նաև այս ուսումնասիրության արդյունքները:

Ըստ այդմ, Հանձնաժողովի որոշմամբ, այս ոլորտում գերիշխող դիրք են զբաղեցնում «Ալեքս Գրիգ», «ՍԱՍ գրուպ», «Ֆրեշ», «Սթար Դիվայդ» և «Նոր Զովք» ընկերությունները՝ համապատասխանաբար «Երևան Սիթի», «ՍԱՍ», «Ֆրեշ», «Սթար» և «Նոր Զովք» խանութների ցանցերով, ինչը նշանակում է, որ այսուհետ վերոնշյալ վաճառակետերի գործունեության նկատմամբ ևս Հանձնաժողովը կսահմանի խիստ վերահսկողություն, իսկ օրենքի խախտումներ թույլ տալու դեպքում՝ տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության:

Նախկինում գործող օրենքը թույլ չէր տալիս նման ուսումնասիրություն իրականացնել մանրածախ առևտրի ոլորտում, ինչը կարգավորվել է նոր և արդեն ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով, հաղորդում է ՏՄՊՊՀ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---